Սուարեսը խոսել է խփած գոլից հետո իր արած ժեստի մասին🎥

Սուարեսը խոսել է խփած գոլից հետո իր արած ժեստի մասին🎥

03/10/2021 - 11:30

Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Հանդիպման 44-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմից աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ով հաշիվը դարձրեց 2:0։

Ուրուգվայցի հարձակվողը, գրավելով իր նախկին թիմի դարպասը, նախ չտոնեց խփած գոլը, այնուհետև հետաքրքիր ժեստ արեց` ձեռքով ստեղծելով հեռախոսային խոսակցության տպավորություն։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ 34-ամյա հարձակվողը կիսվել է իր տպավորություններով.

«Ես ուրախ եմ, որ հաղթեցինք, ինչին էլ ձգտում էինք։ «Բարսելոնան» ինձ համար յուրահատուկ մրցակից է, սակայն ես ողջ ուժերս ներդնում եմ «Ատլետիկոյի» համար։

Գիտեի, որ եթե դառնամ գոլի հեղինակ, պետք է ներողություն խնդրեմ, ինչը պայմանավորված է այն բանով, որ ես հարգում եմ նախկին խաղընկերներիս, նրանց երկրպագուներին, և այն ամենով, որ ակումբը ծանր ժամանակներ է ապրում։

Իմ ժեստը հասցեագրված չէր Ռոնալդ Կումանին։ Այն «նվիրված» էր բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն իմ հեռախոսահամարը, քանի որ այն չի փոխվել։ Ես խոստացել էի երեխաներիս գոլ խփելուց հետո այդպես տոնել»,- եզրափակել է Սուարեսը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, տեսնելով «Էլ Պիստոլերոյի» այդ ժեստը, չի կարողացել զսպել էմոցիաները և ձեռքով փակել է դեմքը, կարծելով, թե այն իրեն է նվիրված։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023