Լապորտան Կումանին արգելել է  Հոլանդիայում շփվել մամուլի ներկայացուցիչների հետ

Լապորտան Կումանին արգելել է Հոլանդիայում շփվել մամուլի ներկայացուցիչների հետ

05/10/2021 - 18:13

Հոլանդական HLF8 talk-show-ի խմբգիրը պատմել է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արգելել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին շփվել մամուլի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում է AD-ն, սպասվում էր, որ Կումանը մասնակցելու է այդ հաղորդմանը, որը վարում է նրա ընկերը` Ջոնի դե Մոլը, սակայն այն չի կայացել։

«Մենք հասել էինք համաձայնության, սակայն ամեն ինչ ձախողվեց։ Ջոնի դե Մոլը Կումանի հետ շփվել է ուրբաթ օրը` հոկտեմբերի 1-ին։ Ռոնալդը ցանկանում էր անկախ ամեն ինչից այցելել շոուին։

Այն ամենից հետո, երբ հայտարարեցինք, որ հաջորդ հաղորդումը լինելու է Կումանի հետ, Լապորտան նրան արգելելց Հոլանդիայում շփվել մամուլի ներկայացուցիչների հետ»,- նշել է այդ talk-show-ի խմբագիրը` հավելելով, որ հոլանդացի մասնագետը, ի վերջո, ստիպված է եղել հրաժարվել նկարահանումներից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023