Բարսելոնան ստիպված կլինի խոշոր գումար վճարել Կումանին հեռացնելու դեպքում

Բարսելոնան ստիպված կլինի խոշոր գումար վճարել Կումանին հեռացնելու դեպքում

04/10/2021 - 22:34

«Բարսելոնայի» համար ֆինանսական տեսանկյունից այնքան էլ ձեռնտու չէ ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին աշխատանքից հեռանցնելը։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Իսահակ Ֆուոտոն, եթե կատալոնական ակումբը միակողմանի համաձայնությամբ խզի Կումանի հետ գործող պայմանագիրը, ապա մինչև 2022 թ. հունիսի 30-ը ստիպված կլինի նրան վճարել 12 մլն եվրո։ Եթե այդ կետը չկատարվի, ապա «բլաուգրանասը» չի կարողանա 2022/23 մրցաշրջանի համար նշանակել գլխավոր մարզիչ։

Բացի դրանից, ըստ Լա լիգայի կանոնադրության` նոր մարզչական շտաբի աշխատավարձը չի կարող գերազանցել 3 մլն եվրոն։ Ստացվում է, որ «Բարսելոնան» նոր մարզիչ նշանակելու դեպքում կծախսի ընդհանուր առմամբ 15 մլն եվրո։

«Բարսելոնայի» համար, ֆինանսական վիճակը կարգավորելու և պարտքերը մարելու տեսանկյունից, սա հետքայլ կլինի։

Հավելենք, որ «Բարսելոնայի» ու Ռոնալդ Կումանի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023