Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի ներքո չկարողացավ հաղթել հետնապահ «Լեգանեսին»։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Դիեգո Սիմեոնեի սաները 21 խաղում դարձել են ընդամենը 22 գոլի հեղինակ, ինչը սեփական հակառեկորդի կրկնություն է։ Այսպիսի ցածր արդյունավետություն «հնդկացիները» գրանցել էին նաև 2004/05, 1981/82, ինչպես նաև 1979/80 մրցաշրջաններում։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում 0։2 հաշվով «Վալենսիային» պարտվելուց հետո, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը որոշել է թիմին հանգիստ տալ։ 61-ամյա մասնագետը չեղարկել է ակումբի այսօրվա մարզումը։ Խնիրն այն է, որ այն պահից, ինչ Սետիենը գլխավորել է ակումբը, որը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ինտենսիվ մարզումային ծրագիր է մշակել խաղացողների համար․ առաջին օրը […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդը» շարունակում է անհաջող ելույթների շարքը։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալին» 11 մետրոնացներով պարտվելուց հետո Դիեգո Սիմեոնեի սաները չեն վերգտնում իրենց խաղը։ Նախորդ տուրում «հնդկացիները» պարտվեցին «Էյբարին», ապա հունվարի 24-ին՝ գավաթի շրջանակում Սեգունդա Բ-ի (նշանակությամբ 3-րդն է Իսպանիայում) ներկայացուցիչ «Կուլտուրալ Լեոնեսային», իսկ այսօր սեփական հարկի տակ չկարողացան կոտրել հետնապահ «Լեգանեսի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց գոլազուր ոչ-ոքի […]
Ավելին
Այսօր` հունվարի 24-ին, կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Բադախոս» – «Գրանադա» «Լեոնեսա» – «Վալենսիա» «Սարագոսա» – «Ռեալ Մադրիդ» «Տեներիֆե» – «Ատլետիկ» «Միրանդես» – «Սևիլիա» «Ռայո Վալյեկանո» – «Վիլլառեալ» «Բարսելոնա» – «Լեգանես» «Ռեալ Սոսիեդադ» – «Օսասունա» 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 28-ից 30-ը:
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անդալուսական «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 20 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Լեգանեսի» 22-ամյա հարձակվող Յուսուֆ Էն-Նեսերիին։ Ըստ transfermarkt-ի՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2025 թվականը։ Սակայն, աշխատավարձի չափը չի նշվում։ Երիտասարդ հարձակվողը «Լեգանեսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Իսպանական Լա լիգայի խաղային օրը մեկնարկեց «Լեգանես» – «Բարսելոնա» հանդիպումով։ Առաջատար «Բարսելոնան» 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Խաղի հաշվիը 12-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց տանտերերի մարոկկացի հարձակվող Յուսուֆ Էն-Նեսերին։ Երկրորդ խաղակեսում «Բարսային» հաջողվեց 2 անգամ գրավել հետնապահների դարպասը և հաղթանակ կորզել։ Աչքի ընկան Լուիս Սուարեսն ու Արթուրո Վիդալը։ Էռնեստո Վալվերդեի սաները վաստակեցին 28 միավոր և […]
Ավելին
Իսպանական Լա Լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցում էր հետնապահ «Լեգանեսի» դեմ և վերջապես վստահ խաղով ուրախացրեց իր երկրպագուներին` տանելով 5:0 հաշվով հաղթանակ։ Արքայական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոդրիգոն, Տոնի Կրոսը, Սերխիո Ռամոսը, Կարիմ Բենզեման։ Մեկ գնդակ էլ գրանցվեց Լուկա Յովիչի անվան դիմաց, ով բացեց իր գոլերի հաշիվը «սերուցքայինների» կազմում։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» […]
Ավելին
Ինչպես հայտնել էինք, ազգությամբ հայ դարպասապահ Վարուժան Հովհաննեսյանը կարիերան կշարունակի «Լեգանեսում»: Մեր 20-ամյա հայրենակիցն արդեն պայմանագիր է ստորագրել իսպանական ակումբի հետ. Interfootball.am-ը զրուցել է Վարուժանի հետ. -Պատմիր կարիերայիդ մասին: -5 տարեկանից ֆուտբոլում եմ: Կարիերաս սկսել եմ ԱՄՆ-ում՝ «Ալբիոն» թիմում, ապա շարունակել եմ «Սարֆ Սան Դիեգոյում»: -Ինչպե՞ս ստացվեց «Լեգանես» տեղափոխությունը: -Մոտ մեկ ամիս առաջ ինձ հրավիրել […]
Ավելին
Ազգությամբ հայ դարպասապահ Վարուժան Հովհաննեսյանը պայմանագիր է ստորագրել իսպանական «Լեգանեսի» հետ: Այս մասին տեղեկանում ենք Instagram-ում Վարուժանի էջից: Վարուժան Հովհաննեսյանի մասին տեղեկություններ գրեթե չկան: Նա 20 տարեկան է, ծնվել է ԱՄՆ-ում:
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023