Ռեալը դարձավ Լա լիգայի չեմպիոն?

Ռեալը դարձավ Լա լիգայի չեմպիոն?

17/07/2020 - 00:59

Մոտենում է ավարտին իսպանական Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկությունը։ Այսօր՝ հուլիսի 16-ին, կայացավ նախավերջին՝ 37-րդ տուրը, որի արդյունքում հայտնի դարձավ Լա լիգայի չեմպիոնը։

Առաջնության առաջատար «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» դեմ հաղթելով՝ 2։1 հաշվով։ «Արքայական» ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, իսկ «դեղին սուզանավից» միակ գնդակը գրանցվեց Վիսենտե Իբոռայի անվան դիմաց։

Այդ արդյունքի շնորհիվ «արքայական» ակումբն անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներից՝ 34-րդ անգամ նվաճելով Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։

«Ռեալի» հիմնական հետապնդող «Բարսելոնան» էլ մրցեց «Օսասունայի» դեմ՝ պարտվելով 1։2 հաշվով։ «Օսասունայից» գոլերը խփեցին Խոսե Առնայիսն ու Ռոբերտո Տորեսը, իսկ «Բարսելոնայից»՝ Լեո Մեսսին։

Կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Էյբար» 3։1 «Վալյադոլիդ»

«Ատլետիկ» 0:2 «Լեգանես»

«Բետիս» 1:2 «Ալավես»

«Վալենսիա» 1:0 «Էսպանյոլ»

«Մալյորկա» 1:3 «Գրանադա»

«Ռեալ Սոսիեդադ» 0:0 «Սևիլիա»

«Սելտա» 2:3 «Լևանտե»

«Խետաֆե» 0:2 «Ատլետիկո»

# , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023