Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատ հանդիպումներն անցկացրել 21-րդ դարում

Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատ հանդիպումներն անցկացրել 21-րդ դարում

19/07/2020 - 16:44

Trnasfermarkt հանրահայտ պորտալը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր 2000 թվականից ի վեր ամենաշատ հանդիպումներն են անցկացրել բոլոր մրցաշարերում։ Նշենք, որ հաշվի են առնվել միայն պաշտոնական հանդիպումները։

25․ Յոն-Արնե Ռիսե – 796 հանդիպում («Լիվերպուլ», «Ռոմա», «Ֆուլհեմ», «Մոնակո», ԱՊՕԵԼ, «Օլեսունդս», Նորվեգիայի հավաքական)

24․ Սեսկ Ֆաբրեգաս – 800 հանդիպում («Բարսելոնա», «Արսենալ», «Չելսի», «Մոնակո», Իսպանիայի հավաքական)

23․ Ժոաո Մոուտինիո – 803 հանդիպում («Սպորտինգ», «Մոնակո», «Պորտու», «Վուլվերհեմպտոն», Պորտուգալիայի հավաքական)

22․ Խաբի Ալոնսո – 805 հանդիպում («Ռեալ Մադրիդ», «Լիվերպուլ», «Բավարիա», «Ռեալ Սոսիեդադ», «Էյբար», Իսպանիայի հավաքական)

21․ Սամուել Էտո’օ – 805 հանդիպում («Բարսելոնա», «Մալյորկա», «Ինտեր», «Անթալիասպոր», «Անժի», «Չելսի», «Էվերտոն», «Սամպդորիա», «Քաթար Սպրոտս», «Կոնյասպոր», «Ռեալ Մադրիդ», «Լեգանես», «Էսպանյոլ», Կամերունի հավաքական)

20․ Սերգեյ Իգնաշևիչ – 809 հանդիպում (ԲԿՄԱ, «Լոկոմոտիվ», «Կռիլյա Սովետով», Ռուսաստանի հավաքական)

19. Ջոն Թերի – 820 հանդիպում («Չելսի», «Աստոն Վիլլա», Անգլիայի հավաքական)

18․ Գարեթ Բարի – 822 հանդիպում («Աստոն Վիլլա», «Մանչեսթեր Սիթի», «Էվերտոն», «Վեսթ Բրոմիչ», Անգլիայի հավաքական)

17. Ֆերնանդո Տորես – 824 հանդիպում («Ատլետիկո Մադրիդ», «Չելսի», «Լիվերպուլ», «Սագան Թոսու», «Միլան», Իսպանիայի հավաքական)

16. Պեպե Ռեյնա – 830 հանդիպում («Լիվերպուլ», «Նապոլի», «Վիլյառեալ», «Բարսելոնա», «Միլան», «Աստոն Վիլլա», «Բավարիա», Իսպանիայի հավաքական)

15․ Սթիվեն Ջերարդ – 832 հանդիպում («Լիվերպուլ», «Լոս-Անջելես Գալաքսի», Անգլիայի հավաքական)

14․ Դիրկ Կայտ – 840 հանդիպում («Ֆեյնորդ», «Լիվերպուլ», «Ուտրեխտ», «Ֆեներբախչե», «Քուիք Բոյս», Նիդեռլանդների հավաքական)

13․ Անդրես Ինիեստա – 849 հանդիպում («Բարսելոնա», «Վիսել Կոբե», Իսպանիայի հավաքական)

12. Սերխիո Ռամոս – 858 հանդիպում («Ռեալ Մադրիդ», «Սևիլիա», Իսպանիայի հավաքական)

11․ Լեո Մեսսի – 860 հանդիպում («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական)

10. Ուեյն Ռունի – 865 հանդիպում («Մանչեսթեր Յունայթեդ», «Էվերտոն», «ԴիՍի Յունայթեդ», «Դերբի Քաունթի», Անգլիայի հավաքական)

9․ Զլատան Իբրահիմովիչ – 867 հանդիպում (ՊՍԺ, «Ինտեր», «Այաքս», «Միլան», «Յուվենտուս», «Լոս-Անջելես Գալաքսի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», Շվեդիայի հավաքական)

8-7․ Դանի Ալվես – 869 հանդիպում («Բարսելոնա», «Սևիլիա», ՊՍԺ, «Յուվենտուս», «Սան Պաուլո», Բրազիլիայի հավաքական)

8-7. Տոնի Սիմոնս – 869 հանդիպում («Բրյուգե», ՊՍՎ, «Նյուրենբերգ», «Լոմել», Բելգիայի հավաքական)

6․ Ֆրենկ Լեմպարդ – 874 հանդիպում («Չելսի», «Վեսթ Հեմ», «Մանչեսթեր Սիթի», «Նյու-Յորք Սիթի», Անգլիայի հավաքական)

5. Պետեր Չեխ – 879 հանդիպում («Չելսի», «Արսենալ», «Ռեն», «Սպարտա Պրահա», Չեխիայի հավաքական)

4. Ջանլուիջի Բուֆֆոն – 922 հանդիպում («Յուվենտուս», «Պարմա», ՊՍԺ, Իտալիայի հավաքական)

3. Խավի – 950 հանդիպում («Բարսելոնա», «Ալ-Սաադ», Իսպանիայի հավաքական)

2․ Կրիշտիանու Ռոնալդու – 1006 հանդիպում («Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս», «Սպորտինգ», Պորտուգալիայի հավաքական)

1. Իկեր Կասիլիաս – 1039 հանդիպում («Ռեալ Մադրիդ», «Պորտու», Իսպանիայի հավաքական)

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023