Լեգանես․ «Խիզախ տղաներ,  որոնք այօր մնացել են տանը՝ օգնելով  հասարակությանը»․ ակումբի հետատաքրքիր արձագանքը հետաձգված հանդիպմանը

Լեգանես․ «Խիզախ տղաներ, որոնք այօր մնացել են տանը՝ օգնելով հասարակությանը»․ ակումբի հետատաքրքիր արձագանքը հետաձգված հանդիպմանը

15/03/2020 - 00:25

«Լեգանեսի» մամուլի ծառայությունը Twitter-ի իր պաշտոնական էջում անցկացրել է Լա լիգայի 28-րդ տուրից հետաձգված «Վալյադոլիդի» դեմ խաղի երևակայական տեքստային ռեպորտաժը։

Խնդիրն այն է, որ ինչպես այդ հանդիպումը, այնպես էլ Լա լիգայի 28-րդ տուրի բոլոր հանդիպումները, կորոնավիրուսի տարածման պատճառով, հետաձգվել են։

«Լեգանեսը» այդ հանդիպմանը նվիրված գրառումը կատարել է #ՄնացեքՏանը հեշթեգով։

«Լեգանեսի» SMM ծառայության պատասխանատուները ակումբի մեկնարկային կազմը ներկայացրել են այսպես․

«Խիզախ տղաներ, ովքեր այսօր մնացել են տանը՝ օգնելով հասարակությանը և առողջապահական համակարգին»։

«Խաղացողներն իրենց սենյակումներում են, խաղը քիչ անց կմեկնարկի։ AC/DC խմբի  Thunderstruck երգը հնչում է մարզադաշտում, իսկ մարզադաշտի հաղորդավարը հայտարարում է մեկնարկային կազմերը»,- ավելացրել են ակումբի սոցցանցերի պատասխանատուները։

«Խաղը սկսվեց «Վալյադոլիդի» վտանգավոր պահով։ 16-րդ րոպեին Ռոկե Մեսան ներխուժեց խոհանոց, սակայն ամեն ինչ հարթ ընթացավ։ 23-րդ րոպեին մրցավարը դիմեց VAR-համակարգի օգնությանը, սակայն 11 մետրանոց չնշանակվեց։

Օսկար Արնայիսը հանդիպման 30-րդ րոպեին բացեց հաշիվը, քանի որ հյուրերի պաշտպանը պահել էր անհրաժեշտ սոցիակալական տարածությունը և մոռացավ այն մասին, որ պետք է խանգարի մրցակցին։ 10 րոպե անց Դանիել Սիովասը վնասվածք ստացավ․ «նա ուղևորվեց սանհանգույց՝ ձեռքերը լվանալու»։

49-րդ «Վալյադոլիդի» կամզից Ունես Ունալը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց մրցավարը չհաշվեց հյուրերի երկրորդ գոլը, քանի որ հարձակվողը վերցրել էր բարձը։ Ի վերջո՝ 75-րդ րոպեին Գվիդո Կարիլիոն հաղթանակ պարգևեց «Լեգանեսին»»

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո մարզիչ Խավիեր Ագիրեն մամուլի ասուլիսի ժամանակ պահանջեց, որ բոլորը գնան քնելու։

«Լեգանեսը» տեքստային հեռարձակման բոլոր ընթերցողներին շնորհակալություն է հայտնել․

«Շնորհակալություն բոլորին, ովքեր հետևեցին և մասնակցություն ունեցան «Վալյադոլիդի» դեմ հանդիպման տեքստային հեռարձակմանը։ Բոլորին տոկունություն ենք մաղթում այս դժվար իրավիճակում։ Ցանկանում ենք, որպեսզի բոլորի մոտ չպակասի հումորի զգացողությունը»,- եզրափակել է ակումբի սոցցանցերի պատասխանատուն։

«Վալյադոլիդը» տեսնելով «Լեգանեսի» երևակայական հեռարձակումը՝ արձագանքել է․ «Շնորհավորում ենք վիրտուալ հաղթանակի կապակցությամբ, ընկերներ! Երրորդ խաղակեսն անցկացնենք նույնպես տանը բազմոցին։ Ուրախ և պատասխանատու շաբաթ օր ենք մաղթում»։

«Շատ շնորհակալություն, ընկերներ։ Ամուր տեղավորվեք ձեր բազմոցներին»,- պատասխանել է «Լեգանեսը»։

Հիշեցնենք, որ Լա լիգան կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով երկու շաբաթով դադարեցվել է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023