Թոփ-5 առաջնությունների շրջանակում հյուրընկալվելիս լավագույն և վատագույն ցուցանիշները գրանցած ակումբները

Թոփ-5 առաջնությունների շրջանակում հյուրընկալվելիս լավագույն և վատագույն ցուցանիշները գրանցած ակումբները

07/03/2020 - 15:59

Եվրոպական ֆուտբոլը թևակոխում է վճռորոշ փուլ, իսկ դա նշանակում է, որ արդեն կարող ենք ենք ներկայացնել մի շարք վիճակագրական տվյալենր։ Այժմ կներակայացնենք թոփ-5 առաջնությունների շրջանակում հյուրընկալվելիս գրանցված լավագույն և վատագույն վիճակագրական տվյալենրը։

Հարվածներ

Բոլորից շատ հյուրընկալվելիս հարվածել են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները (մեկ խաղում միջինը 18,21 հարված)։ Լավագույն եռյակում տեղ են գտել նաև «Բավարիան» (17,83 հարված) և ՊՍԺ-ն (17 հարված)։

Լա լիգայի երկու լավագույն ակումբները՝ «Ռեալը» և «Բարսելոնան», հյուրընկալվելիս համապատսխանաբար հարվածում են 14,15 և 10,38 անգամ

Եվրոպայում ամենաքիչը հյուրընկալվելիս հարվածում են իտալական ակումբները։ Վատագույն ցուցանիշն ունի «Սամպդորիան» (6․9 հարված)։ Ջենովական ակումբին հաջորդում է «Բրեշիան» (7 հարված), իսկ «Պարման» միջինը մեկ խաղում հարվածում է 7,75 անգամ։

xG

xG-ն ստեղծած գոլային պահերին համապատսխան սպասվելիք գոլերն են, այսինքն՝ թե որքան հաճախ է որևէ թիմ ստեղծում գոլային պահ և դրանք իրացնում։ Եթե որևէ թիմ հաղթել է մեկ այլ թիմի, դա դեռ փաստ չէ, որ հաղթած թիմը xG-ով գերազանցել է մրցակցին։

xG-ի առումով եվրոպական թոփ-5 առաջնություններում լավագույն արդյունքը ցույց է տվել Մյունխենի «Բավարիան» (միջինը մեկ խաղում 2,75 xG)։ Մյունխենյան ակումբին հաջորդում է «Մանչեսթեր Սիթին»՝ 2,66 xG: Հաջորդը «Ատալանտան» է, որը հյուրընկալվելիս գրանցել է 2,52 xG: «Ատալանտայի» արդյունքն ընդհանրաես չի զարմացնում, քանի որ Ջանպիերո Գասպերինի թիմն ընթացիկ մրցաշրջանում 70 գոլով լավագույնն է իտալական Ա սերիայի շրջանակում։

Այս ցուցանիշով վատագույն ցուցանիշն ունի «Նյուքասլը» (0,65 xG): Վերջից երկրորդ-երրորդ հորիզոնականները կիսում են «Էյբարն» ու ֆրանսիական «Մեցը», որոնք հյուրընկալվելիս միջինը մեկ խաղում գրանցել են ընդամենը 0,66 xG: xG-ի ցուցանիշով չափազանց վատ արդյունք ունի նաև Բիլբաոյի «Ատլետիկը», որը գրանցել է 0,74 xG: Բասկյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է ընդամենը 1 անգամ։

Գոլեր

Ինչպես ասում է դասականը, ֆուտբոլ խաղում են գոլ խփելու համար, իսկ մրցակցի հարկի տակ գոլը, ինչպես գիտենք, շատ բան է ցույց տալիս տվյալ թիմի ներուժի նկատմամբ։

Եվրոպական ֆուտբոլի առաջատարներից ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս ամենաշատն աչքի է ընկել «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը միջինը գրանցել է 2,92 գոլ (12 խաղ՝ 35 գոլ): Արդյունավետության առումով հաջորդ թիմը «Ատալանտան» է։ Բերգամոն ներկայացնող ակումբի հաշվին 13 խաղում գրանցվել է 37 գոլ, ինչը միջինը մեկ խաղում կազմում է 2,85 գոլ։ Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտան» երկու անգամ հյուրընկալվելիս 7 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը։ Լավագույն եռյակը եզրափակում են «Մանչեսթեր Սիթին» և «Լայպցիգը», որոնց հաշվին միջինը գրանցվում է 2,5 գոլ։

Այստեղ արժե անդրադառնալ Լա լիգայի առաջատարներից «Բարսելոնայի» գրանցած ցուցանիշը։ Կատալոնական ակումբը 13 խաղում աչքի է ընկել ընդամենը 18 անգամ, որը միջինը անում է 1,4 անգամ։ Համեմատական կարգով նշենք, որ «Ռեալը» 13 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ, այսինքն՝ միջինը 1,6 անգամ։

Գոլերի առումով հյուրընկալվելիս վատագույն ցուցանիշը գրանցել է անգլիական Պրեմիեր լիգայի հետնապահ «Նորվիչը» (0,43 գոլ), որը հյուրընկալվելիս դարձել է ընդամենը 6 գոլի հեղիանկ։ Հաջորդ վատագույն ակումբը «Լեգանեսն է»։ Լա լիգայի հետնապահներից մեկը 12 խաղում դարձել է ընդամենը 6 գոլի հեղինակ, ինչը միջինը կազմում է ընդամենը 0,5 գոլ։ Մեկ խաղում միջինը 0,5 գոլ ցուցանիշն ունի նաև ֆրանսիական «Դիժոնը»։

Միավորներ

Հյուրընկալվելիս ամենաշատ միավորները վաստակել է «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում 42 հնարավորից վաստակել է 37 միավոր, ինչը միջինը անում է 2․64 միավոր։

Հաջորդը «Ինտերն» է։ Անտոնիո Կոնտեի սաները 12 խաղում վաստակել են 29 միավոր, այսինքն՝ միջինը մեկ խաղում 2,42 միավոր։

Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբը հյուրընկալվելիս վաստակել է 2,38 միավոր։

Նշենք, որ Լա լիգայի լավագույն արդյունքը գրանցել է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը հյուրընկալվելիս 13 խաղում վաստակել է 25 միավոր (1,92 միավոր): «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս անցկացրած 13 խաղում վաստակել է 18 միավոր, ինչը միջինը մեկ խաղում կազմում է 1,3 միավոր։

Հյուրընկալվելիս ամենաքիչ միավորները վաստակում է «Մալյորկան»։ Կղզիաբնակները ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում անցկացրած 12 խաղում վաստակել են 2 միավոր, այսինքն՝ միջինը 0,17 միավոր։ «Մալյորկային» հաջորդում են «Թուլուզը» (0,29 միավոր) և «Լեգանեսը» (0,42)։

PPDA

PPDA-ն պրեսինգի ինտենսիվություն, այսինքն՝ թե պաշտպանվող կողմը քանի անգամ է հարձակվող կողմին թույլ տալիս փոխանցում կատարել սեփական կիսադաշտում։

Այս ցուցանիշով Եվրոպայում հյուրընկալվելիս լավագույն ցուցանիշն ունի ՊՍԺ-ն, որը մրցակցին սեփական կիսադաշտում թույլ է տալիս փոխանցել ընդամենը 7,16 անգամ։ Փարիզյան ակումբին հաջորդում է «Բավարիան» (7,32 փոխանցում): Լավագույն եռյակում անակնկալ կերպով հայտնվել է «Բոլոնիան»։ Իտալական մյուս ակումբներ «Բոլոնիայի» կիսադաշտում կատարել են ընդամենը 7,48 փոխանցում։

Հնգյակում են հայտնվել նաև «Լեսթերը» (7,53 փոխանցում) և «Խետաֆեն» (7,66 փոխանցում):

Այս ցուցանիշով վատագույն արդյունքը գրանցել է «Նյուքասլը»։ Անգլիական մյուս ակումբը «կաչաղակների» կիսադաշտում միջինը մեկ խաղում կատարում են 21,26 անգամ։ Հաջորդ վատագույն ակումբը «Անժեն» է՝ 18,03 փոխանցումով։ Երրորդ վատագույն ակումբը «Հերտան» է, որը մրցակիցներին թույլ է տալիս կատարել 16,67 փոխանցում։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023