«Ինտերը» պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ա սերիայի 35-րդ տուրում «ներաձուրին» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ Միլանյան գրանդից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 3-րդ անգամ։ Նա փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 82 […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Պարմայի» դեմ։ «Ներաձուրիից» 80-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 3-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Սլովալիայի Նայք լիգայի 30-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Դունայսկա Ստրեդային»։ Տանտերերի հաղթական գոլը 79-րդ րոպեին փայլուն հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 32-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 9-րդ անգամ։ Նա նաև 6 ասիստ է կատարել։ Բարսեղյանն իր թիմի երկրորդ ամենաարդյունավետ խաղացողն է և զիջում է միայն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Սանդեռլենդ» Մ21-ը սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Բլեքբեռնի» հասակակիցների թիմին։ «Սև կատուներից» դուբլ է գրանցել Ջեք Ուիթաքերը, մեկական գոլ խփել են Ջեյդոն Ջոնսն ու Հարիսոն Ջոնսը։ Հյուրերից աչքի են ընկել Ջո Բոգանը և Բրենդոն Փաուելը։ «Սանդեռլենդից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, հարձակվող Ֆին Գերագուսյանը։ Գրեմ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարը» «Գազպրոմ Արենա» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Սերգեյ Սեմակի գլխավորած թիմից հաշիվը 27-րդ րոպեին բացեց Վենդելը, որին «ցլերը» 69-րդ րոպեին պատասխանեցին Լուկաս Օլասայի դիպուկ հարվածով։ «Զենիթը» խաղավերջն անցկացրեց 10 ֆուտբոլիստով. 78-րդ րոպեին գլխավոր մրցավար Սերգեյ Կարասյովը դաշտից հեռացրեց Պեդրինյոյին։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը […]
Ավելին
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուռայի 13-րդ տուրում «Բարակաս Սենթրալը» 2:1 հաշվով մրցակցի դաշտում հաղթել է «Էստուդիանտես Ռիո Կուարտոյին»։ Հյուրերի երկրորդ գոլը 39-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում աչքի է ընկել առաջին անգամ։ Նրա նախորդ գոլից անցել էր 573 օր, որը գրանցել էր 2024թ. սեպտեմբերի 15-ին` […]
Ավելին
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուռայի 13-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ալդոսիվիին»։ Տանտերերի հաղթական գոլը 28-րդ րոպեին խփել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման` խփլեով 4-րդ գոլը։ Սելարայանը նախորդ մրցաշրջանում ներքին առաջնության 24 խաղում երեք անգամ էր գրավել մրցակիցների դարպասը։ «Բելգրանոն» 22 միավորով […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա հավանական վերադարձի մասին, հայտնում է Metaratings-ը։ «Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է ՌՊԼ վերադառնալուն, ապա տեղին չի լինի դա ընդհանրապես բացառելը։ Կարծում եմ` ամեն ինչ կախված է հանգամանքներից։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայում հանդես գալուն։ Այսօվրա դրությամբ «Ցրվենա Զվեզդայի» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում հրապարակում է արել` հրաժեշտ տալով իր նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուին։ «Միստե՛ր, Դուք իմ առաջին մարզիչներից էիք՝ այն մեկը, որն ինձ հնարավորություն տվեց աճելու և սկսելու իմ միջազգային կարիերան: Ես հավերժ երախտապարտ կլինեմ Ձեզ` ինձ այն կյանքով ապրելու հնարավորություն տալու համար, որի մասին երազել եմ դեռ մանկուց: Շնորհակալ […]
Ավելին
80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Մարտի 29-ին Լուչեսկուն ուշագնաց էր եղել և հոսպիտալացվել։ Ապրիլի 3-ին նա սրտի կաթված էր ստացել, իսկ ապրիլի 5-ին բժիշկները մասնագետին արհեստական կոմայի վիճակի էին բերել։ Լուչեսկուն մարզչական գործունեությամբ զբաղվում էր հեռավոր 1978 թվականից ։ Նա աշխատել է ռումինական «Կորնիվուլում», «Դինամո 1948»-ում, «Դինամո Բուխարեստում», իտալական «Պիզայում», «Բրեշիայում», […]
Ավելին
1 5 6 7 8 9 229

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026