Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց նոր ակումբում 📸
Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց նոր ակումբում 📸
23/07/2026 - 11:33

Իսպանիայի Սեգունդայի նորեկ «Տեներիֆեն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է Լա լիգայում հանդես եկող «Խետաֆեին»։

«Տեներիֆեից» ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Հրանտ-Լեոն Ռանոսը` նշելով նորամուտը նոր ակումբում։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը վերջերս է 300 հազար եվրոյով Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Տեներիֆե»։ Նա ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

«Բլանկիազուլեսը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Իսպանիայի 6-րդ լիգան ներկայացնող «Մարինոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026