Պաշտոնական. Ռիյադ Մահրեզն ավարտեց միջազգային կարիերան 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Շվեյցարիայի թիմից կրած պարտությունից (0:2) հետո Ալժիրի ազգային հավաքականի վինգեր Ռիյադ Մահերզը հայտարարեց միաջզային կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է beIN Sports-ը։
«Մեր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն էր։ Կարծում եմ` այնպիսի մրցակից ունեինք, որին կարող էինք հաղթել։ Այս խաղը մեր ուժերի սահմաններում էր։ Երկու գոլ բաց թողեցինք սեփական սխալների պատճառով։ Նման մակարդակի խաղերում թանկ ես վճարում այդպիսի սխալների համար։
Մունդիալից միշտ կարելի է դրական բան քաղել։ Մենք հաղթահարեցինք խմբային փուլը, հասանք 1/16 եզրափակիչ։ Կարծում եմ` արժանի էինք այս փուլում խաղալուն, բայց շատ էինք գոլեր բաց թողնում։
Սա հավաքականում իմ վերջին մրցելույթն էր»,- ասել է անվանի ֆոտբոլիստը։
35-ամյա եզրայինն ազգային թիմում 119 խաղում խփել է 40 գոլ, կատարել 45 ասիստ, 2019թ. դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող։ Նա հավաքականի պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկուն է և ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։
Մահրեզն Ալժիրի թիմում նորամուտը նշել է 2014թ. մայիսի 31-ին Հայաստանի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (3:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml