Պաշտոնական. Հրանտ-Լեոն Ռանոսը` «Տեներիֆեի» ֆուտբոլիստ 🎥
Պաշտոնական. Հրանտ-Լեոն Ռանոսը` «Տեներիֆեի» ֆուտբոլիստ 🎥
17/07/2026 - 17:50

Իսպանիայի երկրորդ լիգայի` Սեգունդայի նորեկ «Տեներիֆեն» ձեռք է բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, հայտնում է «Բլանկիազուլեսի» պաշտոնական կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայամանգիր է ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

Ավելի վաղ լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել էր, որ իսպանական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 300 հազար եվրոյով։

Ռանոսը «Բորուսիա» էր տեղափոխվել 2023թ. հուլիսին, որի գլխավոր թիմում 22 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա մյունխենգլադբախյան ակումբի երիտասարդական թիմում էլ մասնակցել է 17 հանդիպման` դառնալով 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

2024/25 և 2025/26 մրցաշրջանների երկրորդ հատվածում Ռանոսը վարձավճարով անցկացրել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կայզերսլաութերնում» և Բարունշվայգի «Այնտրախտում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026