«Բարսայի» նախկին ֆուտբոլիստը կդառնա Ստյոպա Մկրտչյանի խաղընկերը 📸
Ֆրանսիական «Ռենի» պաշտպան Միքայիլ Ֆայեն կտեղափոխվի «Նյուրնբերգ», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբը մինչև 2027թ. հուլիսի 1-ը կվարձակալի 22-ամյա պաշտպանին։
«Նյուրնբերգը» կունենա նաև սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային իրավունք։
Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռենում» է 2024թ. օգոստոսից, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանն էլ նա վարձավճարով անցկացրել է իտալական «Կրեմոնեզեում»` անցկացնելով 8 խաղ։
Ֆայեն առավել հայտնի է «Բարսելոնայի» համակարգում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից` 2023-24թթ.։ Սենեգալցին «Բլաուգրանայի» երիտասարդական թիմում 35 խաղում 4 գոլ է խփել։
Հիշեցնենք, որ «Նյուրնբերգում» հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm