Պաշտոնական. Էդուարդ Սպերցյանը` «Ալ Ահլիի» ֆուտբոլիստ 📸
«Ալ Ահլին» ձեռք է բերել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ «Ալ Ահլին» Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերը կգնի 25 միլիոն դոլարով։
Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո։ Նա կստանա նաև տարվեր բոնուսներ։
Սպերցյանը «Կրասնոդարի» համակարգում էր 2010 թվականից, որի հիմնական թիմում 185 խաղում խփել է 58 գոլ, կատարել 50 ասիստ։ Կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում «Ցլերի» ավագն էր։ Նա ակումբի կազմում 2025թ. դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml