Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Բունդեսլիգայում 📸
«Քյոլնը» ձեռք է բերել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» պաշտպան Լուկա Լոչոշվիլիին, հայտնում է «Այծերի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվայլներով` Բունդեսլիգայում հանդես եկող «Քյոլնը» վրացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4,9 միլիոն եվրո
28-ամյա ֆուտբոլիստը «Նյուրնբերգ» էր տեղափոխվել 2025թ. հուլիսին, 34 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 ասիստ։
Լոչոշվիլին 2021թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի հավաքական։ Նա ազգային թիմում մասնակցել է 32 հանդիպման, գրանցել 4 գոլ ու 2 ասիստ։
Հիշեցնենք, որ «Նյուրնբերգում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml