Մեսսիի լուսանկարը դարձել  է Instagram-ի պատմության ամենաշատ like ունեցող գրառումը📸

Մեսսիի լուսանկարը դարձել է Instagram-ի պատմության ամենաշատ like ունեցող գրառումը📸

20/12/2022 - 23:40

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Instagram-ում էմոցիոնալ գրառում էր կատարել` հրապարակելով նաև մի շարք լուսանկարներ։

Այն ընդամենը 20 ժամում հավաքել էր 46.9 մլն like և մարզիկների շրջանակում դարձել էր Instagram-ի ամենաշատ «հավանում» ունեցող գրառումը։

Իսկ արդեն այսօր` դեկտեմբերի20-ին, գրառումն ունի արդեն 65 մլն like։

Այդ ցուցանիշով Մեսսին շրջանցել է հանրահայտ «ձվի»` world_record_egg վերիֆիկացված օգտատիրոջ գրառմանը, որն ունի 57.2 մլն like` դառնալով Instagram-ի բոլոր ժամանակների ամենաշատ «հավանում» ունեցող գրառումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023