Ա սերիայում կսկսի կիրառվել խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ

Ա սերիայում կսկսի կիրառվել խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ

21/12/2022 - 16:14

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, իտալական Ա սերիայում, 2023թ. հունվարի 27-ից սկսած, կկիրառվի խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտնել է, որ այդ համակարգն առաջին անգամ կկիրառվի Ա սերիայի 20-րդ տուրի հանդիպումներում։

Նշենք, որ այդ տեխնոլոգիան աշխատում է մարզադաշտի ողջ պարագծի երկայնքով աշխատող տեսախցիկների շնորհիվ, ինչը թույլ է տալիս ավելի արագ և հստակ հայտնաբերել խաղից դուրս իրավիճակը։

Հավելենք, որ այդ տեխնոլոգիան արդեն կիրառվել է նաև ԱԱ-2022-ի հանդիպումների ժամանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023