Լիվերպուլը վստահ խաղով հաղթեց Աստոն Վիլլային🎥

Լիվերպուլը վստահ խաղով հաղթեց Աստոն Վիլլային🎥

26/12/2022 - 23:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դայկ ու Ստեֆան Բայչետիչը։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի միակ գոլն էլ խփեց Օլի Վոթկինսը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Ունայի Էմերիի թիմը, 18 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023