Թրիլլեր Լոնդոնում. Արսենալը 90+րդ րոպեին հաղթանակ կորզեց Ման.Յունայթեդի դեմ խաղում 🎥

Թրիլլեր Լոնդոնում. Արսենալը 90+րդ րոպեին հաղթանակ կորզեց Ման.Յունայթեդի դեմ խաղում 🎥

22/01/2023 - 22:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ մրցող կողմերը պարզապես հիանալի հանդիպում պարգևեցին ֆուտբոլասերներին, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 3:2 հաշվով։

Մինչև հանդիպման 90-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 2:2, սակայն վերջին գրոհներից մեկի շնորհիվ Միկել Արտետայի թիմը հաղթանամ կորզեց։

Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էդի Նկետիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բուկայո Սական։

«Կարմիր սատանաների» գոլերը խփեցին Մարկուս Ռեշֆորդն ու Լիսանդոր Մարտինեսը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Էրիկ Տեն Հագի թիմը, 39 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023