Բարսելոնան հաղթեց Խետաֆեին` ամրապնդվելով Լա լիգայի  առաջին հորիզոնականում🎥

Բարսելոնան հաղթեց Խետաֆեին` ամրապնդվելով Լա լիգայի առաջին հորիզոնականում🎥

22/01/2023 - 23:34

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 35-րդ րոպեին «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց Պեդրիի խփած միակ գոլը։

Այսպիսով, Խավիի թինը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 44 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բարսելոնան» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդից» առաջ է անցել արդեն 6 միավորով, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդկպումը և հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

«Խետաֆեն», 17 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023