Պաշտոնական. Գատուզոն հեռացվեց Վալենսիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 45-ամյա մասնագետը «չղջիկների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թ. հուլիսին։ Այդ ընթացքում «Վալենսիան» անցկացրել է 22 հանդիպում, տոնել 7 հաղթանակ, կրել 10 պարտություն, 5 անգամ էլ խաղն ավարտել է ոչ-ոքի։ «Վալենսիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 59-ամյա մասնագետ Վորո […]