Պաշտոնական. Ազեդին Ունահը փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Ազեդին Ունահը փոխեց ակումբային գրանցումը

30/01/2023 - 11:50

Ինչպես տեղեկացնում է Մարսելի «Օլիմպիկի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Անժեի» կիսապաշտպան Ազեդին Ունահին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ պրովանսյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 8 մլն եվրո։

Ունահն «Անժեի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 48 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանը վերջերս Մարոկկոյի հավաքականի կազմում մասնակցեց ԱԱ-2022-ին` հասնելով մինչև կիսաեզրափակիչ։

Ունահը «ատլասե առյուծների» կազմում մասնակցեց մրցաշարի բոլոր 7 խաղերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023