Նապոլին անկասելի է` համառ պայքարում հաղթելով Ռոմային🎥

Նապոլին անկասելի է` համառ պայքարում հաղթելով Ռոմային🎥

30/01/2023 - 01:41

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։

Հիմնականում հավասար և համառ պայքարում ընթացած խաղում` նեապոլիտանական ակումբը հաղթեց 2:1 հաշվով։

Լուչիանո Սպալետիի թիմի կազմից աչքի ընկան Վիկտոր Օսիմենն ու Ջովանի Սիմեոնեն, իսկ «գայլերի» միակ գոլը գրանցվեց Ստեֆան Էլ-Շարավիի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Ինտերից» առաջ անցնելով 13 միավորով։

Ժոզե Մոուրինիոյի թիմը, 37 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023