Գործարքը կայացած է. Ժոաու Կանսելուն տեղափոխվում է Բավարիա

Գործարքը կայացած է. Ժոաու Կանսելուն տեղափոխվում է Բավարիա

30/01/2023 - 22:41

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Մյունխենյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալի 28-ամյա պաշտպանին, որի ավարտից հետո կունենա 70 մլն եվրոյի դիմաց նրան գնելու անմիջական իրավունք։

Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն մեկնել է Մյունխեն, որտեղ հունվարի 30-ին` ուշ երեկոյան, բուժզննում կանցնի «Բավարիայի» համար։

Աղբյուրի փոխանցմամբ` Կանսելուն տարաձայնություններ է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։

28-ամյա ֆուտբոլիստն իսպանացի մասնագետին խնդրել է բաց թողնել իրեն։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` եթե վարձակալության ավարտին «Բավարիան» որոշի գնել Կանսելուի տրանսֆերային ամբողջական իրավունքները, կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ժոաու Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 154 խաղում դառնալով 9 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023