Ժոաո Ֆելիշն առաջին գոլը խփեց Չելսիի կազմում` եզրափակելով Էնցոյի փոխանցումը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցում է «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ «ազնվականների» հարձակվող Ժոաո Ֆելիշը` բացելով հաշիվը։ Նշենք, որ «թաշակառուների» նորեկներն ակումբի շարքերը համալրելուց հետո առաջին արդյունավետ գործողությունները կատարեցին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am