Մարտինես. «Ինչպե՞ս կարող էի ձեռք առնել Մբապեին, ով ինձ 4 գոլ է խփել ԱԱ եզրափակիչում»

Մարտինես. «Ինչպե՞ս կարող էի ձեռք առնել Մբապեին, ով ինձ 4 գոլ է խփել ԱԱ եզրափակիչում»

11/02/2023 - 13:27

«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ձեռք չի առել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին.

«Մենք ապշած էինք, քանի որ տոնական շքերթի ժամանակ մարդիկ մեր ուղղությամբ հարյուրավոր տիկնիկներ էին նետում:

Ես վերցրի դրանցից մեկը, քանի որ այն ինձ զվարճացրեց: Պահեցի տիկնիկը մի քանի վայրկյան և հետ շպռտեցի: Այսքանն է եղել: Ինչպե՞ս կարող էի ձեռք առնել Մբապեին, ով ինձ 4 գոլ է խփել աշխարհի առաջնության եզրափակիչում: 4 գոլ ԱԱ եզրափակիչում… Հավանաբար նա մտածում է՝ ես եմ նրա տիկնիկը»,- նշել է 30-ամյա դարպասապահը France Football-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է  Infobae-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (Խմբ.՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2, իսկ լրացուցիչ ժամանակից հետո լուսատախտակին վառվում էր 3:3 հաշիվը)՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն:

Չեմպիոն դառնալուց հետո Էմիլիանո Մարտինեսն աչքի է ընկել անվայելուչ պահվածքով: Նախ հանդերձարանում չեմպիոնությունը նշելիս «լռության մեկ րոպե» է հայտարարել Մբապեի համար, իսկ Բուենոս Այրեսում կայացած չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուների ուղղությամբ պարզել է ֆրանսիացի հարձակվողի արտաքինով տիկնիկ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023