Պաշտոնական. Չելսին և Տիագո Սիլվան երկարաձգեցին պայմանագիրը

Պաշտոնական. Չելսին և Տիագո Սիլվան երկարաձգեցին պայմանագիրը

11/02/2023 - 13:43

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի հետ:

Ըստ նոր համաձայնագրի՝ բրազիլացի պաշտպանն «ազնվականների» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2024 թ. հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 38-ամյա պաշտպանը լոնդոնյան ակումբի շարքերը համալրել է 2020 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 106 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023