Author Archives: Miqayel

ՊՍԺ-ի հայտացուցակը Բավարիայի դեմ հանդիպման համար

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կմրցի «Բավարիայի» դեմ։ Փարիզյան ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը. Դարպասապահներ – Սերխիո Ռիկո, Ջանլուիջի Դոնարումա, Ալեքսանդր Լետելիե Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Պրեսնել Կիմպեբե, Սերխիո Ռամոս, Մարկինիոս, Խուան Բերնատ, Նունու Մենդեշ, Տիմոտե Պեմբելե, Էլ Շադայ Բիթշիաբու […]

Ռոդրիգո Բենտանկուրը ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց «Լեսթերին»։ «Խցանների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ռոդրիգո Բենտանկուրը, ով 14-րդ րոպեին բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, 65-րդ րոպեին ուրուգվայցի ֆուտբոլիստը ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Ինչպես հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը, 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, ինչի հետևանքով կենթարկվի վիրահատության։ Աղբյուրի փոխանցմամբ` […]

ՊՍԺ – Բավարիա, Միլան – Տոտենհեմ հանդիպումների մրցավարական անձնակազմերը

Փետրվարի 14-ին ավելի քան երեք ամսվա դադարից կետո կվերսկսվի Չեմպիոնների լիգան և կմեկնարկի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։ Խաղային առաջին օրը կկայանան ՊՍԺ – «Բավարիա» և «Միլան» – «Տոտենհեմ» հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն արդեն հրապարակել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը. ՊՍԺ – «Բավարիա» Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր (Անգլիա) Եզրային մրցավարներ – Ստյուարտ Բերթ, Սայմոն Բենեթ (երկուսն էլ` Անգլիա) […]

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հարձակվողի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը🎥

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ադալահին»։ Տանտերերի կազմից 17-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոմարինիոն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեսսին ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, ավերիչ երկրաշարժ է եղել։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.8 մագնիտուտ։ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ի իր էջում ցավակցական ուղերձ է հղել այդ կապակցությամբ. «Շատ տխուր օրեր են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների […]

Սռնան` Մուդրիկի տրանսֆերի մասին. «Եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը, Շախտյորը նրան ավելի թանկ կվաճառեր»

Դոնեցկի «Շախտյորի» սպորտային տնօրեն Դարիո Սռնան խոսել է Միխայիլ Մուդրիկի` «Չելսի» տեղափոխության մասին. «Ասեմ ձեզ` մենք նրան նույնիսկ մատչելի գնով ենք վաճառել։ Եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը, «Շախտյորը» Մուրդրիկին ավելի թանկ կվաճառեր։ Դուք զարմանում էիք, երբ ես ասում էի, որ Մուդրիկի արժեքը 100 մլն եվրո է։ Պարզապես ես ավելի լավ գիտեմ մեր ակումբն ու նախագահին։ Ինչպե՞ս […]

Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց Վիլյառեալին🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց 18-րդ րոպեին Պեդրիի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Խավիի թիմը վաստակեց 56 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը», 31 միավորով, 8-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]

Նապոլին անկասելի է` ջախջախելով նաև Կրեմոնեզեին 🎥

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրեմոնեզեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Լուչիանո Սպալետիի թիմն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Նեապոլիտանական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, Վիկտոր Օսիմենն ու Էլիֆ Էլմասը։ Նշենք, որ Օսիմենն Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին 6 […]

Խվիչայի «գոլդ» համընկնումներով գոլը Կրեմոնեզեի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցում է «Կրեմոնեզեի» դեմ խաղում։ 22-րդ րոպեին նեապոլիտանական ակումբի կազմից աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ վրացի ֆուտբոլիստն այսօր տոնում է իր ծննդյան 22-րդ տարեդարձը և ստացվեց այնպես, որ գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 22-րդ տուրի 22-րդ րոպեին։

Բարսելոնայի տպավորիչ դասագրքային գրոհն ու Պեդրիի գոլը Վիլյառեալի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Վիլյառեալի» դեմ։ 18-րդ րոպեին «բլաուգրանան» տպավորիչ դասագրքային զարգացրեց, որը եզրափակեց Պեդրին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 923 924 925 926 927 2,106