Միլանը կենդանության նշույլներ է ցույց տալիս` հաղթելով Տորինոյին 🎥

Միլանը կենդանության նշույլներ է ցույց տալիս` հաղթելով Տորինոյին 🎥

11/02/2023 - 01:53

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց 62-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի խփած միակ գոլը։

Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 41 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

Մինչ այս Ստեֆանո Պիոլիի թիմը բոլոր մրցաշարում կրել էր 4 անընդմեջ պարտություն` ընդհանուր 3:17 հաշվով։

Առհասարակ, միլանյան ակումբը պաշտոնական խաղերում վերջին անգամ հաղթանակի բերկրանքը ճաշակել էր հունվարի 4-ին` Ա սերիայի 16-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասնելով «Սալերնիտանայի» նկատմամբ։

«Տորինոն», 30 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023