Author Archives: Miqayel

Մանչեսթեր Յունայթեդ – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, այն Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Յոշկո Գվարդիոլի ծառայություններով

«Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 21-ամյա պաշտպանին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսներին «Լիվերպուլի» սկաուտները բազմիցս ներկա են եղել «ցլերի» հանդիպումներին՝ հետևելու Գվարդիոլի խաղին, իսկ «Չելսին» դեռ 2022 թ. ամառային […]

Լիվերպուլը մտադիր չէ պաշտոնանկ անել Կլոպին

«Լիվերպուլի» ղեկավարությունը, չնայած ակումբի գրանցաց վերջին անբավարար արդյունքներին, շարունակում է աջակցել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ում չի պատրաստվում պաշտոնանկ անել: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը գերմանացի մասնագետի հետ արդեն սկսել են պատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին՝ կազմելով որոշակի ծրագրեր: Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիրների» տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք […]

Պաշտոնական. Դեյան Լովրենն ավարտեց միջազգային կարիերան

«Լիոնի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականի կազմում: «Ես այս որոշումը կայացրել եմ երկար մտքերից հետո: Օրը եկավ, երբ ես պետք է հրաժեշտ տամ թիմին՝ չնայած ես դեռ մնում եմ ազգային հավաքականի կրքոտ երկրպագու: Այս պատմության ամենագեղեցիկ էջն ինձ համար այն ամենն է, ինչին […]

Գվարդիոլա. «Մարդիկ սպասում էին, որ պետք է հաղթենք 5:0, սակայն դա անիրատեսական է»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարճ հարցազրույց է տվել BT Sport-ին։ – «Սիթին» լավ անցկացրեց առաջին խաղակեսը, իսկ ի՞նչ եղավ հետո։ – «Լայպցիգը» մեզ ստիպեց առաջ գնալ, ավելի բարձր դիրքավորվել, սակայն բաց թողած գոլից հետո վերջին 15-20 րոպեն […]

Կլոպ. «Փառք Աստծո` Լիվերպուլը Ռեալի դեմ չի խաղում երեք օրը մեկ»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Ռեալ Մադրիդից»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Չգիտեմ, թե մեր հանդիպումներից քանիսն եք տեսել, բայց մենք արդեն ունեցել ենք շրջաններ, երբ նման վատ արդյունքներ ենք գրանցել։ Եվ ոչ բոլոր հակառակորդների դեմ է հնարավոր ինտենսիվ պաշտպանվել։ […]

Մանչեսթեր Սիթին ձեռքից բաց թողեց հաղթանակը Լայպցիգի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 27-րդ րոպեին հաշիվը բացեց Ռիյադ Մարեզը, ապա 70-րդ րոպեին «ցլերի« պատասխան գոլը խփեց Յոշկո Գվարդիոլը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]

Դրամա Միլանում. Լուկակուն հերոսացավ` խաղավերջում հաղթանակ պարգևելով Ինտերին Պորտուի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Միլանում մրցեց «Պորտուի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 86-րդ րոպեին «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Ռոմելու Լուկակուն։ Նշենք, որ 78-րդ րոպեից «վիշապները» հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Օտավիոն` ստանալով երկրորդ դեղին քարտը։ Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` […]

Ինտեր – Պորտու. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Պորտուի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լայպցիգ – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կմրցի «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 912 913 914 915 916 2,106