Պաշտոնական. Դեյան Լովրենն ավարտեց միջազգային կարիերան

Պաշտոնական. Դեյան Լովրենն ավարտեց միջազգային կարիերան

23/02/2023 - 17:13

«Լիոնի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականի կազմում:

«Ես այս որոշումը կայացրել եմ երկար մտքերից հետո: Օրը եկավ, երբ ես պետք է հրաժեշտ տամ թիմին՝ չնայած ես դեռ մնում եմ ազգային հավաքականի կրքոտ երկրպագու:

Այս պատմության ամենագեղեցիկ էջն ինձ համար այն ամենն է, ինչին մենք հասել ենք վերջին հինգ տարիների ընթացքում: Անկեղծ ասած, այդ ամենը դեռևս երազ է թվում: Ես երբեք չեմ մոռանա այս պահերը և հավիտյան դրանք կպահեմ իմ սրտում:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին՝ համագործակցության համար՝ Սլավեն Բիլիչից մինչև Զլատկո Դալիչ. բոլորից շատ բան եմ սովորել: Շնորհակալ եմ բոլոր նախկին և ներկայիս թիմակիցներից՝ այս անմոռանալի արկածախնդրության համար: Մենք ունենք ընդհանուր վերելքներ և անկումներ, ծիծաղ և արցունքներ: Դուք ինձ եղբայնրեի պես եք դարձել: Դուք իմ կողքին էիք միշտ, երբ ինձ համար իսկապես ծանր ժամանակներ էին:

Ինչպես նախկինում, ես մշտապես կլինեմ ձեր կողքին: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին»,- Լովրենի խոսքերը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Դեյան Լովրենը Խորվաթիայի հավաքականի կազմում հանդես էր գալիս 2009 թ. օգոստոսից՝ անցկացրած 78 խաղում դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

33-ամյա պաշտպանը «շախմատայինների» կազմում 2018թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2022թ.՝ բրոնզե մեդալակիր:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023