Մանչեսթեր Սիթին ձեռքից բաց թողեց հաղթանակը Լայպցիգի դեմ խաղում🎥

Մանչեսթեր Սիթին ձեռքից բաց թողեց հաղթանակը Լայպցիգի դեմ խաղում🎥

23/02/2023 - 02:11

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Նախ 27-րդ րոպեին հաշիվը բացեց Ռիյադ Մարեզը, ապա 70-րդ րոպեին «ցլերի« պատասխան գոլը խփեց Յոշկո Գվարդիոլը։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023