Author Archives: Miqayel

Մահացել է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Ժյուսթ Ֆոնտենը

Ինչպես տեղեկանում ենք համաշխարհային մի շարք ԶԼՄ-ներից, 89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Ժյուսթ Ֆոնտենը։ Ֆոնտենն առավել հայտնի էր Ֆրանսիայի հավաքականի կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկով անցկացրած 21 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ։ Ֆոնտենին է պատկանում մեկ աշխարհի առաջնության ընթացքում խփած գոլերի ռեկորդը։ Նա ԱԱ-1958-ի շրջանակում Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 13 […]

Բրեմեր. «Յուվենտուսը դաշտում ապացուցում է, որ ի զորու է նվաճել ՉԼ ուղեգիր»

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի պաշտպան Գլեյսոն Բրեմերն, ով վերոնշյալ խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը։ «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, ճիշտ է, խաղի մեկնարկը լավ չստացվեց, սակայն, արդյունքում հաղթեցինք, ինչն ամենակարևորն է։ «Յուվենտուսը» դաշտում ցույց է տալիս, […]

Թրիլլեր Թուրինում. Յուվեն գոլառատ խաղում հաղթեց Տորինոյին 🎥

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Ալիանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Տորինոն»։ «Ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յան Կարամոն առաջ մղեց հյուրերին։ Իվան Յուրիչի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 16-րդ րոպեին […]

Պետի. «Ռեալը միակ ակումբն է, որը կարող է գայթակղել Մբապեին»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին նշել է, որ «զինագործները» չպետք է փորձեն գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին. «Անիմաստ է փորձել Կիլիան Մբապեին ձեռք բերել։ Միակ ակումբը, որն ի զորում և ի վիճակի է գայթակղել Մբապեին այժմ և, հավանաբար, նրա կարիերայի մնացած ժամանակահատվածում, Մադրիդի «Ռեալն» է: Ես Դեկլան Ռայսի մեծ երկրպագուն եմ, և ժամանակն է, որպեսզի […]

Կրեմոնեզեն հրաշք գործեց` հաղթելով Ռոմային🎥

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում առաջնության հետնապահ «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Կրեմոնա քաղաքը ներկայացնող ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Դավիդե Բալարդինի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆրանկ Ցաջութի և Դանիել Չիոֆոնիի խփած գոլերը։ «Գայլերի» միակ գնդակը խփեց Լեոնարդո Սպինացոլան։ Հավելենք, որ «Կրեմոնեզեն» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց […]

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Խվիչայի ծառայություններով

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրում։ CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյկոբսը Caught Offside-ի իր սյունյակում գրել է հետևյալը. ««Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի այն երկու ակումբներն են, որոնք համակ ուշադրությամբ հետևում են Կվարացխելիայի խաղին։ Հատկապես Էդի Հաուն Կվարացխելիային դիտարկում է որպես հարմար ֆուտբոլիստ 4-3-3 մարտավարությամբ խաղալու համար, քանի որ նա […]

Սպերցյանի ֆանտատսիկ գոլը տուգանայինի իրացումից հետո ԲԿՄԱ-ի դեմ խաղում🎥

Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման 50-րդ րոպեին «ցլերի» կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպեցյանը` գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով տուգանայինից կատարած հարվածով։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Ոսկե գնդակ 2023»-ի թոփ-20 հավակնորդներն` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal.com կայքը հերթական անգամ թարմացրել է «Ոսկե գնդակ 2023»-ի հավակնորդների ցանկը։ Ըստ պարբերականի` մրցանակի հավակնորդների թոփ-20-ն ունի հետևյալ տեսքը. Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա) Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա) Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան) Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) Կազեմիրո […]

FootGoal. Ձմեռային տրանսֆերային պատուհանի թոփ գործարքները🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Նոր տեսանյութը նվիրված է ձմեռային տրանսֆերային լավագույն գործարքներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«The Best FIFA Football Awards». Ինչպե՞ս են քվեարկել մի շարք առաջատար ֆուտբոլային երկրների ներկայացուցիչները

Փետրվարի 27-ին Փարիզում կայացավ «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Օրվա գլխավոր մրցանակը բաժին հասավ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիին, ով ճանաչվեց 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է, թե ինչպես են քվեարկել կազմակերպության բոլոր անդամ-պետությունների ներկայացուցիչները։ Այժմ կներկայացնենք մի շարք առաջատար ֆուտբոլային երկրների ներկայացուցիչների քվերակության արդյունքները։ Նշենք, որ քվեարկությանը […]

1 907 908 909 910 911 2,106