Կրեմոնեզեն հրաշք գործեց` հաղթելով Ռոմային🎥

Կրեմոնեզեն հրաշք գործեց` հաղթելով Ռոմային🎥

01/03/2023 - 10:08

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում առաջնության հետնապահ «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Կրեմոնա քաղաքը ներկայացնող ակումբը հաղթեց 2:1 հաշվով։

Դավիդե Բալարդինի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆրանկ Ցաջութի և Դանիել Չիոֆոնիի խփած գոլերը։

«Գայլերի» միակ գնդակը խփեց Լեոնարդո Սպինացոլան։

Հավելենք, որ «Կրեմոնեզեն» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց առաջին հաղթանակը։

Հատկանշական է, որ օրեր առաջ` փետրվարի 1-ին, Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «գրիջոռոսին» կրկին հաղթել էր «Ռոմային»` հյուրընկալվելիս առավելության հասնելով նույն` 2:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Կրեմոնեզեն» վաստակեց 12 միավոր, շրջանցեց «Սամպդորիային» և լքեց վերջին հորիզոնականը` բարձրանալով 19-րդ տեղ։

«Ռոման», 44 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023