Պետի. «Ռեալը միակ ակումբն է, որը կարող է գայթակղել Մբապեին»

Պետի. «Ռեալը միակ ակումբն է, որը կարող է գայթակղել Մբապեին»

01/03/2023 - 10:54

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին նշել է, որ «զինագործները» չպետք է փորձեն գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին.

«Անիմաստ է փորձել Կիլիան Մբապեին ձեռք բերել։

Միակ ակումբը, որն ի զորում և ի վիճակի է գայթակղել Մբապեին այժմ և, հավանաբար, նրա կարիերայի մնացած ժամանակահատվածում, Մադրիդի «Ռեալն» է:

Ես Դեկլան Ռայսի մեծ երկրպագուն եմ, և ժամանակն է, որպեսզի նա հեռանա «Վեսթ Հեմից» ու տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ` իր տաղանդ իրացնելու համար։

Ռայսին անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի հանդես գալ մեծ մրցաշարերում, եթե, իհարկե, ցանկանում է զարգանալ և դուրս գալ նոր մակարդակի վրա։

Կարծում եմ` նա այժմ խնդիրներ ունի «Վեսթ Հեմում»։

Ես նաև երկրպագում եմ Ալեքսիս Մաք Ալիսթերին ու Մոյզես Կայսեդոյին (Խմբ.` երկուսն էլ հանդես են գալիս «Բրայթոնի» կազմում), սակայն, գիտեմ, որ «Արսենալը» չի կարող նրանց բոլորին միանգամից գնել, բայց նրանք կարող են հիանալի զույգ կազմել Ռայսի հետ»,- նշել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստն, ում խոսքերը մեջբերում է Football.London-ը։

Հավելենք, որ Էմանուել Պետին «Արսենալի» կազմում հանդես է եկել 1997-2000 թթ.` անցկացրած 115 խաղում դառնալով 11 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023