Բրեմեր. «Յուվենտուսը դաշտում ապացուցում է, որ ի զորու է նվաճել ՉԼ ուղեգիր»

Բրեմեր. «Յուվենտուսը դաշտում ապացուցում է, որ ի զորու է նվաճել ՉԼ ուղեգիր»

01/03/2023 - 15:10

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի պաշտպան Գլեյսոն Բրեմերն, ով վերոնշյալ խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը։

«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, ճիշտ է, խաղի մեկնարկը լավ չստացվեց, սակայն, արդյունքում հաղթեցինք, ինչն ամենակարևորն է։

«Յուվենտուսը» դաշտում ցույց է տալիս, որ ի զորու է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Տեսականորեն մենք ունենք 50 միավոր, սակայն պետք է միայն կենտրոնանք յուրաքանչյուր խաղում հաղթելու վրա»,- նշել է բրազիլացի պաշտպանն, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ ֆինանսական խարդախությունների պատճառով «Յուվենտուսից» հանվել է 15 միավոր, ինչի հետևանքով «բյանկոներիներն» իրենց ակտիվում ունեն 35 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023