Մբապե. «Մենք հիասթափված ենք. Բավարիան Չեմպիոնների լիգան հաղթելու համար ստեղծված թիմ է»

Մբապե. «Մենք հիասթափված ենք. Բավարիան Չեմպիոնների լիգան հաղթելու համար ստեղծված թիմ է»

09/03/2023 - 11:15

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն.

«Մենք հիասթափված ենք, սակայն, ունենք այն, ինչ ունենք. պետք է առաջ շարժվել։ Ամեն ոք պետք է ինքն իրեն հարց տա։

Չէի ասի, թե մեզ շատ բան չհերիքեց, բայց եթե դիտարկենք երկու ակումբների մարզավիճակները, ապա «Բավարիան» այն ակումբն է, որը ստեղծված է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։

Մենք արեցինք առավելագույնը, սակայն այժմ պետք է հետևություններ անենք և վերադառնանք Լիգա 1»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023