Author Archives: Miqayel

Մոուրինիո. «Լացիոն չի՞ խաղալու երրորդ կարգի եվրագավաթում. ա՜յ քեզ խայտառակություն»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Լացիոյի» Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալու մասին. ««Լացիոն» չի՞ խաղալու երրորդ կարգի եվրագավաթում: Ա՜յ քեզ խայտառակություն: Այժմ ՈՒԵՖԱ-ն ստիպված է գումար ծախսել՝ գավաթը տեղափոխելու համար, որը կարող էր մնալ Հռոմում: Այժմ, հավանաբար, գավաթը կուղևորի Ֆլորենցիա»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է IFTV-ն: Նշենք, որ «Լացիոն» Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչում ընդհանուր դիմակայությունում […]

Պիոլի. «Մենք Միլանն ենք և ցանկանում ենք առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի շրջանակում «Միլանը» մրցելու է «Նապոլիի» դեմ: Սպասվող դիմակայության մասին է խոսել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին. «Մենք քառորդ եզրափակիչում ենք: Մենք «Միլանն» ենք և ցանկանում ենք առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում: «Նապոլին» ավելի ուժեղ է և Ա սերիայի առաջատարն է, սակայն Չեմպիոնների լիգան Չեմպիոնների […]

Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են՝ մասնակցելու Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին հանդիպումներին: Պորտուգալացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապաներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն, Անգլիա), Ռուի Պատրիսիու («Ռոմա», Իտալիա) Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ժոաու Կանսելու («Բավարիա», Գերմանիա), Նունու Մենդեշ, […]

Փոթեր. «Չելսին կփորձի հաղթել Չեմպիոնների լիգան»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի շրջանակում «Չելսին» կմցրի մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալ Մադրիդի» դեմ: Սպասվող դիմակայության մասին է խոսել «ազնվականների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը. «Հուզմունք եմ զգում: Ասել եմ, որ «Չելսին» կփորձի հաղթել Չեմպիոնների լիգան և վստահ եմ, որ նույն բանն են ծրագրում նաև մյուս յոթ ակումբները: Մենք […]

Նեգրեյրան Բարսելոնայի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել «ընկնել խոտածածկին» 2012թ. Ռեալի դեմ խաղից առաջ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ: Հիշեցնենք՝ կան հավաստի տեղեկություններ, որ «բլաուգրանան» 2001-2018 թվականների ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ նաև Իսպանիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահն էր: Գործի առթիվ Կատալոնիայի դատախազությունն արդեն դատական հայց է ներկայացրել «Բարսելոնայի» նախկին նախագահներ […]

Մեսսիի հայրը հերքել է արգենտինացի ֆուտբոլիստի վերաբերյալ երեք կեղծ լուր 📸

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, Instagram-ի stories բաժնում գրառում է կատարել՝ հերքելով իր որդու վերաբերյալ տարածված երեք կեղծ լուրջ: Լեո Մեսսին մարտի 14-ին ժամանակից շուտ լքել է ՊՍԺ-ի մարզումը, քանի որ կոնֆլիկտ ունի ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ: Ըստ տարածված տեղեկությունների՝ 56-ամյա մասնագետը փորձել է համոզել Մեսսիին չհեռանալ մարզումից, […]

Գերմանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու առաջիկա հանդիպումների համար: «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրապարակել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Բերնդ Լենո («Ֆուլհեմ», Անգլիա), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Կևին Տրապ («Այնտրախտ») Պաշտպաններ – Արմել Բելա-Կոչապ («Սաութհեմպտոն», Անգլիա), Մաթիաս Գինտեր, Քրիստիան Գյունտեր (երկուսն էլ՝ «Ֆրայբուրգ»), Թիլո Կերեր («Վեսթ […]

Արաուխո. «Իմ ու Վինիսիուսի միջև դեռ շատ մենապայքարներ են լինելու»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարծում է, որ «Ռեալի» դեմ կայանալիք առաջին խաղում դաշտ դուրս կգա աջ եզրում: «Կարծում եմ՝ կրկին հանդես կգամ աջ պաշտպանի դիրքում, սակայն դեռ չգիտեմ՝ ինչ է որոշել մարզիչը: Յուրաքանչյուր հանդիպումն առանձին պատմություն է: Մինչ այժմ ամեն ինչ լավ է ընթանում: Իմ ու Վինիսիուսի միջև դեռ շատ մենապայքարներ են լինելու»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի […]

Դեմեբելի ապաքինումը նախատեսվածից շատ դանդաղ է ընթանում

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից, որն ստացել է դեռևս սույն թվականի հունվարի 28-ին Լա լիգայի 19-րդ տուրում «Ժիրոնայի» դեմ կայացած խաղուն (1:0)։ Ինչպես հայտնում է Catalunya Ràdio-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսվածից շատ դանդաղ է ընթանում։ Ըստ նախնական տեղեկությունների` 25-ամյա ֆուտբոլիստը պետք է բաց թողներ առավելագույնը 5 շաբաթ, սակայն նա նույնիսկ չի […]

Թուրքիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Խորվաթիայի դեմ հանդիպումների համար

Թուրքիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին հանդիպումների համար։ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալթայ Բայինդիր («Ֆեներբախչե»), Մերթ Գյունոկ («Բեշիկթաշ»), Ուգուրջան Չակիր («Տրաբզոնսպոր») Պաշտպաններ – Օնուր Բուլուտ, Թայիբ Թալհա Սանուչ (երկուսն էլ` «Բեշիկթաշ»), Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա), Աբդուլքերիմ […]

1 889 890 891 892 893 2,107