Գերմանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Գերմանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

17/03/2023 - 23:01

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու առաջիկա հանդիպումների համար:

«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրապարակել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Բերնդ Լենո («Ֆուլհեմ», Անգլիա), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Կևին Տրապ («Այնտրախտ»)

Պաշտպաններ – Արմել Բելա-Կոչապ («Սաութհեմպտոն», Անգլիա), Մաթիաս Գինտեր, Քրիստիան Գյունտեր (երկուսն էլ՝ «Ֆրայբուրգ»), Թիլո Կերեր («Վեսթ Հեմ», Անգլիա), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Յոշա Վագնոման («Շտուտգարտ»), Մարիուս Վոլֆ, Նիկո Շլոտերբեկ (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»)

Կիսապաշտպաններ/հարձակվողներ – Մերգիմ Բերիշա («Աուգսբուրգ»), Էմրե Ջան («Բորուսիա Դորտմունդ»), Նիկլաս Ֆուլկրուգ («Վերդեր»), Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ, Ջամալ Մուսիալա (բոլորը՝ «Բավարիա»), Մարիո Գյոտցե («Այնտրախտ»), Կայ Հավերց («Չելսի», Անգլիա), Ֆելիքս Նմեչա («Վոլֆսբուրգ»), Կևին Շադե («Բրենթֆորդ», Անգլիա), Տիմո Վերներ («Լայպցիգ»), Ֆլորիան Վիրց («Բայեր Լևերկուզեն»)

Նշենք, որ Յոշա Վագնոմանը, Մարիուս Վոլֆը, Մերգիմ Բերիշան, Ֆելիքս Նմեչան և Կևին Շադեն առաջին անգամ են հրավիրվել Գերմանիայի հավաքական:

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականը մարտի 25 և 28-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Պերուի և Բելգիայի ընտրանիների հետ:

Հավելենք, որ «բունդեսմանշաֆթը, որպես Եվրո-2024-ի տանտեր, ազատված է որակավորման փուլից:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023