Պիոլի. «Մենք Միլանն ենք և ցանկանում ենք առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում»

Պիոլի. «Մենք Միլանն ենք և ցանկանում ենք առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում»

18/03/2023 - 11:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի շրջանակում «Միլանը» մրցելու է «Նապոլիի» դեմ:

Սպասվող դիմակայության մասին է խոսել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին.

«Մենք քառորդ եզրափակիչում ենք: Մենք «Միլանն» ենք և ցանկանում ենք առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում: «Նապոլին» ավելի ուժեղ է և Ա սերիայի առաջատարն է, սակայն Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, իսկ «Միլանը»՝ «Միլանը»:

Ցանկացած թիմ մրցաշարի այս փուլում չափազանց բարդ ու մոտիվացված մրցակից է։ Մենք այստեղ ենք հասել՝ ի շնորհիվ մեր մոտիվացիայի և ամբիցիաների ու ցանկանում ենք առաջ շարժվել»,- նշել է Պիոլին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հավելենք, որ դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին «Միլանի» հարկի տակ, իսկ պատասխան խաղն՝ ապրիլի 18-ին՝ Նեապոլում:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023