Author Archives: Miqayel

Վուլվերհեմպտոնը սահմանել է Ռուբեն Նևեշի հրաժարագինը

«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Հայտնի է, որ պորտուգալացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բարսելոնան»։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «գայլերը» 26-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 50 մլն եվրո։ Սպասվում է, որ «բլաուգրանան» առաջիկա շաբաթներին գործարքի հարցում բանակցություններ կսկսի «Վուլվզի» հետ և պաշտոնական առաջարկ կկատարի։ Հատկանշական է, որ […]

Նեյմարը մեկնել է Բարսելոնա` նախկին խաղընկերների հետ տոնելու Լա լիգայի չեմպիոնությունը 🎥

«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել Բարսելոնա` «բլաուգրանայի» նախկին խաղընկերների հետ մասնակցելու չեմպիոնական տոնախմբությանը։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստը Կատալոնիայի մայրաքաղաք է ժամանել […]

Բրայթոնը ևս մեկ գործարք է ավարտին հասցրել

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բրայթոն»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, սակայն կնքվելիք պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ հաղորդվում է, որ ակումբներն արդեն պատրաստում են տրանսֆերի բոլոր փաստաթղթերը։ Գերմանացի ֆուտբոլիստին «Բրայթոնի» շարքերում ցսնկացել է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին։ Նշենք, որ […]

Բրենթֆորդի դարպասապահը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

«Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա դարպասապահը մերժել է «մեղուների»` պայմանագրի երկարաձգման վերջին երկու առաջարկները, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Իսպանացի դարպասապահը որոշել է լքել «Բրենթֆորդի» շարքերը և պատրաստ է առաջարկներ լսել անգլիական թոփ ակումբներից։ Նշվում է, որ լոնդոնյան […]

Խավի. «Բարսային» շատ էին քննադատում, բայց չեմպիոնությունն ապահովագրեց մեր նախագիծը»

«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին. «Հիանալի զգացողություններ ունենք։ Մեր աշխատանքը լավ ենք կատարել, որն սկսվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսից և արդեն 10 ամիս է […]

Վենգերը հայտնել է, թե որ գրանդ ակումբներին և հավաքականներին է մերժել Արսենալը մարզելու տարիներին

Արսեն Վենգերը պատմել է, որ, հանուն «Արսենալում» աշխատելու, ժամանակին մերժել է բազմաթիվ թոփ ակումբների ու հավաքականների. «Ես մերժել եմ «Ռեալին», «Յուվենտուսին», ՊՍԺ-ին, Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականներին։ Կարծում եմ` արել եմ այն, ինչ կարևոր է եղել ինձ համար։ Սա հանրային աշխատանք է, իսկ դատողը մարդիկ են։ Ես պարզ էի մտածում և հստակ հասկանում էի, թե ինչ […]

Էսպանյոլի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ` խաթարելով Բարսելոնայի չեմպիոնական տոնախմբությունը🎥📸

«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները «RCDE» մարզադաշտում սկսեցին տոնել իրենց հաջողությունը։ Այդուհանդերձ, «Էսպանյոլի» երկրպագուները չկարողացան հանդուրժել կատարվողը և ներխուժեցին խաղադաշտ` խաթարելով «Բարսելոնայի» չեմպիոնական տոնախմբությունը։ «Բլաուգրանայի» ֆուտբոլիստներն անմիջապես գնացել են […]

Բենֆիկայի առաջատարներից մեկը կհամալրի Բայերի շարքերը

«Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Բայերի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «դեղագործներն» ու իսպանացի պաշտպանը վերջնական համաձայնության են հասել։ Կողմերը կնքելու են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 27-ամյա պաշտպանն օրեր առաջ նաև բուժզննում է անցել Լևերկուզենը ներկայացնող ակումբի համար։ Սպասվում է, որ […]

Բարսելոնան վստահ խաղով հաղթեց Էսպանյոլին` դառնալով Լա լիգայի չեմպիոն🎥

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային մեծ առաբելություն` մրցակցին հաղթեց 4:2 հաշվով։ Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքս Բալդեն ու Ժյուլ Կունդեն։ «Թութակների» գոլերը խփեցին Խավի Պուադոն ու Խոսելուն։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց […]

Ֆեյենորդը 6 տարվա ընդմիջումից հետո դարձավ հոլանդական Էրեդիվիզիայի չեմպիոն🎥

Հոլանդական Էրեդիվիզիայի 32-րդ տուրում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Գոու Ըհեդ Իգլսի» դեմ խաղում։ Արնե Սլոթի թիմի կազմից գոլերը խփեցին Ուսամա Իդրիսին, Սանտիագո Խիմենեսն ու Իգոր Պայշաոն։ Այս հաղթանակից հետո Ռոտերդամը ներկայացնող ակումբը վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` 16-րդ անգամ դառնալով Էրեդիվիզայի չեմպիոն։ […]

1 841 842 843 844 845 2,107