Ֆեյենորդը 6 տարվա ընդմիջումից հետո դարձավ հոլանդական Էրեդիվիզիայի չեմպիոն🎥

Ֆեյենորդը 6 տարվա ընդմիջումից հետո դարձավ հոլանդական Էրեդիվիզիայի չեմպիոն🎥

15/05/2023 - 00:13

Հոլանդական Էրեդիվիզիայի 32-րդ տուրում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Գոու Ըհեդ Իգլսի» դեմ խաղում։

Արնե Սլոթի թիմի կազմից գոլերը խփեցին Ուսամա Իդրիսին, Սանտիագո Խիմենեսն ու Իգոր Պայշաոն։

Այս հաղթանակից հետո Ռոտերդամը ներկայացնող ակումբը վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` 16-րդ անգամ դառնալով Էրեդիվիզայի չեմպիոն։

«Ֆեյենորդը» չեմպիոնական տիտղոսը նվաճեց 6 տարվա դադարից հետո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023