Նեյմարը մեկնել է Բարսելոնա` նախկին խաղընկերների հետ տոնելու  Լա լիգայի չեմպիոնությունը 🎥

Նեյմարը մեկնել է Բարսելոնա` նախկին խաղընկերների հետ տոնելու Լա լիգայի չեմպիոնությունը 🎥

15/05/2023 - 22:56

«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։

Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել Բարսելոնա` «բլաուգրանայի» նախկին խաղընկերների հետ մասնակցելու չեմպիոնական տոնախմբությանը։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստը Կատալոնիայի մայրաքաղաք է ժամանել դեռևս մայիսի 14-ին և «Էսպանյոլի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստների հետ գնացել է Carpe Diem գիշերային ակումբ։

Աղբյուրի փոխանցմամբ` Նեյմարը մինչ օրս հիանալի հարաբերություններ է պահպանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, Սերխիո Բուսկետսի, Սերժի Ռոբերտոյի և Ժորդի Ալբայի հետ։

Հավելենք, որ Նեյմարն իրավունք է ունեցել լքել Փարիզը, քանի որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին երկու օր հանգիստ է տրվել Լիգա 1-ի 35-րդ տուրում «Այաչոյի» դեմ կայացած խաղից (5:0) հետ։

Բացի դրանից, 31-ամյա ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Հավելենք, որ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-2017 թթ.` անցկացրած 186 խաղում դառնալով 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023