Բարսելոնան  վստահ խաղով հաղթեց Էսպանյոլին` դառնալով Լա լիգայի չեմպիոն🎥

Բարսելոնան վստահ խաղով հաղթեց Էսպանյոլին` դառնալով Լա լիգայի չեմպիոն🎥

15/05/2023 - 00:33

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային մեծ առաբելություն` մրցակցին հաղթեց 4:2 հաշվով։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքս Բալդեն ու Ժյուլ Կունդեն։

«Թութակների» գոլերը խփեցին Խավի Պուադոն ու Խոսելուն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` 27-րդ անգամ նվաճելով Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։

«Կապտանռնագույնները» չեմպիոնի տիտղոսը նվաճեցին 2018/19 մրցաշրջանի ի վեր առաջին անգամ։

«Էսպանյոլը», 31 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023