Author Archives: Miqayel

Քեյնի ծառայություններն առաջարկել են իսպանական գրանդին

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը: Ինչպես հայտնում է Cadena SER-ը, 29-ամյա հարձակվողը մտադիր է լքել «խցանների» շարքերն ու տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեյնի գործակալներից մեկը նրա ծառայություններն առաջարկել է «Ռեալին»: Վերջինս դիմել է «արքայական» ակումբին՝ հասկանալու համար արդյոք «սերուցքայինները» պատրաստ են գնել Քեյնին, թե՝ ոչ: […]

Բարսելոնան ու ՄՅՈՒ-ն ցանկանում են ձեռք բերել Անտվերպենի 18-ամյա ֆուտբոլիստին

«Բարսելոնան» փոխարինող է փնտրում Սերխիո Բուսկետսի համար, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից: Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» հետաքրքրված է բելգիական «Անտվերպենի» 18-ամյա հենակետային կիսապաշտպան Արթուր Վերմերենի ծառայություններով: Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի ֆուտբոլիստի տարբերակն առաջարակել է կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Յորդի Կրոյֆը: Հաղորդվում է, որ «բլաուգրանայի» սկաուտներն ակտիվորեն հետևում են երիտասարդ ֆուտբոլիստի խաղը, […]

Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N5 🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերին արտասահմանյան ակումբներում։ Նշենք, որ սա այս շարքի 5-րդ մասն է։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N1 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N2 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N3 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան […]

Բրայթոնի ֆուտբոլիստների ու գլխավոր մարզչի ցնծությունը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելուց հետո🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետաձգված խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Այս արդյունքը «ճայերին» թույլ տվեց առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր։ Նշենք, որ ակումբը պատմության մեջ առաջին անգամ է նվաճում եվրագավաթային որևէ մրցաշարի ուղեգիր։ Հանդիպումից հետո «Բրայթոնի» ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Ռոբերտ Դե Ձերբիի […]

Միլանը հետաքրքրված է Լանսի հարձակվողի ծառայություններով

«Միլանը» մտադիր է ամրապնդել հարձակման կրակածայրը։ Ինչպես հայտնում է Sempre Milan-ը, «ռոսոներիները» հետաքրքրված են «Լանսի» 23-ամյա հարձակվող Լոյի Օպենդայի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լանսը» բելգիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել 25 մլն եվրո։ Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 36 խաղում խփել է 19 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Թրիլլեր Լա լիգայում. Էսպանյոլը հետ բերեց 3 գնդակ` ոչ-ոքի կորզելով Ատլետիկոյի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպումը «հնդկացիների» համար բավական հաջող էր ընթանում, որոնք արդեն 46-րդ րոպեի դրությամբ «թութակներին» հաղթում էին 3:0 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից գոլերը խփեցին Սաուլ Նիգեսն, Անտուան Գրիզմանն ու Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբն իր մեջ ուժ գտավ և կարողացավ բեկել հանդիպման […]

Ինտերը կամային հաղթանակ տոնեց Ֆիորենտինայի նկատմամբ` դառնալով Իտալիայի գավաթակիր🎥

Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Մանուշակները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» և արդեն 3-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի թիմը չընկճվեց բաց թողած արագ գոլից և նախքան ընդիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 29-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը` դառնալով […]

Դրամա Մադրիդում. Ռեալը խաղավերջում հաղթանակ կորզեց Ռայո Վալեկանոյի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «արքայական» ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Կարիմ Բենզեման ոը Ռոդրիգոն. վերջինս աչքի ընկավ 89-րդ րոպեին` հաղթանակ պարգևելով «սերուցքայինների»։ «Ռայոյի» միակ գոլը խփեց Ռաուլ դե Թոմասը։ Այս հաղթանակից հետո […]

Ժորդի Ալբան նույնպես հեռանալու է Բարսելոնայից

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան որոշել է հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 34-ամյա ֆուտբոլիստն անցնող օրերին բանակցություններ է վարել «բալուգրանայի» ղեկավարության հետ` գործող պայմանագիրը խզելու հարցում։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ալբան ազատ գործակալի կարգավիճակում կլքի կատալոնական ակումբի շարքերը։ Mundo Deportivo-ն էլ հայտնում […]

Ռանոս. «Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում, որի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ստորագրումից հետո 19-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով. «Ես շատ երջանիկ եմ դառնալ այս ակումբի մի մասնիկը: Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում, որին ես կմոտենամ եմ բարձր մոտիվացիայով և […]

1 832 833 834 835 836 2,107