Ռանոս. «Սա  մեծ առաջընթաց է իմ կարիերայում»

Ռանոս. «Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում»

24/05/2023 - 14:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում, որի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել:

Պայմանագրի ստորագրումից հետո 19-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

«Ես շատ երջանիկ եմ դառնալ այս ակումբի մի մասնիկը: Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում, որին ես կմոտենամ եմ բարձր մոտիվացիայով և նվիրվածությամբ:

Ռոլանդ Վիրկուսը շատ ջանք է գործադրել և ամբողջությամբ համոզեց ինձ՝ տեղափոխվել «Բորուսիա»: Ցանկանում եմ վերադարձնել այդ վստահությունը, և դրսևորել ինձ մարզումների ու խաղերի ժամանակ՝ արագ գտնելով տեղս թիմում»,- Ռանոսի խոսքերը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023