Միլանը հետաքրքրված է Լանսի հարձակվողի ծառայություններով

Միլանը հետաքրքրված է Լանսի հարձակվողի ծառայություններով

25/05/2023 - 12:10

«Միլանը» մտադիր է ամրապնդել հարձակման կրակածայրը։

Ինչպես հայտնում է Sempre Milan-ը, «ռոսոներիները» հետաքրքրված են «Լանսի» 23-ամյա հարձակվող Լոյի Օպենդայի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` «Լանսը» բելգիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել 25 մլն եվրո։

Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 36 խաղում խփել է 19 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023