Author Archives: Miqayel

Ման. Սիթին ձախողվեց և դուրս մնաց Լիգայի գավաթից` պարտվելով Նյուքասլին 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «կաչաղակները» հաղթեցին 1:0 հաշվով։ Էդի Հաուի թիմին հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեին Ալեքսանդր Իսակի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Նյուքասլը» դուրս եկավ Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, իսկ «Ման. Սիթին» լքեց պայքարը։ […]

Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, պարտվեց ԱՄՆ Բաց գավաթի եզրափակիչում 🎥

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորթ Լոդերդեյլ քաղաքում կայացավ ԱՄՆ Բաց գավաթի 2023 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Ինտեր Մայամին» ու «Հյուսթոն Դինամոն»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Հյուսթոն Դինամոն» հաղթեց 2:1 հաշվով։ Բեն Օլսենի թիմի հաղթական գոլերը խփեցին Գրիֆին Դորսին ու Ամին Բասին։ «Ինտեր Մայամիի» կազմից էլ աչքի ընկավ Ջոզեֆ Մարտինեսը։ Նշենք, որ «Ինտեր Մայամիի» […]

Սասուոլոն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ինտերին🎥

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ալեսիո Դիոմիզիի թիմի գոլերը խփեցին Նեդիմ Բայրամին ու Դոմենիկո Բերարդին, իսկ «ներաձուրիների» կազմից աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։ Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը վաստակեց նաև Հենրիխ Մխիթարյանը` […]

Վահաաան! Բիչախչյանի հիանալի գոլը Լեգիա Վարշավայի դեմ խաղում🎥

Լեհական Էկստրակլասայի 6-րդ տուրից հետաձգված խաղում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցում է «Լեգիա Վարշավայի» դեմ։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Վահան Բիչախչյանը, ով 72-րդ րոպեին մրցակցի տուգանայինից կատարած հիանալի հարվածով առաջ մղեց իր թիմին` հաշիվը դարձնելով 3:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալն ուշքի է գալիս Ատլետիկոյից կրած պարտությունից` հաղթելով Լաս Պալմասին🎥

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Խոսելուն։ Նշենք, որ Դիասը «Ռեալ» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։ Այսպիսով, «սերուցքայինները» բավական արագ արձագանքեցին նախորդ տուրում «Ատլետիկոյից» 1:3 հաշվով կրած […]

Միլանը վստահ խաղով կամային հաղթանակ տոնեց Կալյարիի նկատմամբ🎥

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն և 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ստեֆանո Պիոլիի թիմի գոլերը խփեցին Նոա Օկաֆորը, Ֆիկայո Թոմորին ու Ռուբեն Լոֆթուս-Չիկը։ Տանտերերի կազմից էլ աչքի ընկավ Զիտո Լուվումբոն։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է […]

Այաքսի կատարյալ ձախողումը! Ֆեյենորդը ջախջախիչ հաղթանակ տոնեց սկանդալային խաղում 🎥

Հոլանդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց դեռևս սեպտեմբերի 25-ին մեկնարկած առաջնության գլխավոր դերբին` «Այաքս» – «Ֆեյենորդ» հանդիպումը։ Հյուրերը հանդիպման առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին ամստերդամցիներին և երեք անգամ գրավեցին Ջեյ Գորթերի պաշտպանած դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Սանտիագո Խիմենեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իգոր Պայշաոն։ Հանդիպումը 55-րդ ընդհատվեց. գլխավոր մրցավար Սերդար Գյոզբյույուկը ստիպված […]

Արդա Գյուլերը կրկին վնասվածք է ստացել

Ինչպես հայտնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Արդա Գյուլերը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Ըստ լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկությունների` թուրք ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել նվազագույնը 1 ամսով։ Հաղորդվում է, որ Գյուլերն այդ վնասվածքն ստացել է «սերուցքայինների» հերթական մարզումներից մեկի ժամանակ Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը սույն թվականի հուլիսին է 20 մլն […]

Նապոլին ծաղրել է Օսիմենին. ֆուտբոլիստի գործակալը սպառնացել է դատի տալ ակումբին🎥

«Նապոլիի» և ակումբի հարձակվող Վիկտոր Օսիմենի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Բոլոնիայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը Հանդիպման 72-րդ րոպեին «աձուրիները» 11-մետրանոց վաստակեցին, որը, սակայն Օսիմենը չկարողացավ դիպուկ իրացնել։ 86-րդ րոպեին «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նիգերիացի հարձակվողի փոխարեն դաշտ դուրս բերեց Ջովանի Սիմեոնեին։ Փոփոխարինման պահին Օսիմենը խիստ […]

Ընդհատվեց Բարսելոնայի տպավորիչ հաղթարշավը Մալյորկայի դեմ խաղերում

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումից հետո ընդհատվեց «բլաուգրանայի» տպավորիչ հաղթարշավը «Մալյորկայի» դեմ խաղերում, որն սկսվել էր դեռևս 2011 թ. փետրվարի 26-ին։ Անցնող գրեթե 13 տարիների ընթացքում «Բարսելոնան» և «Մալյորկան» հանդիպել էին 11 անգամ, ու բոլոր դեպքերում հաղթանակը պսակվել էր կատալոնական ակումբի օգտին։ «Կապտանռնագույնները» «Մալյորկայի» դեմ խաղերում վերջին […]

1 732 733 734 735 736 2,107