Սասուոլոն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ինտերին🎥

Սասուոլոն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ինտերին🎥

28/09/2023 - 00:52

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։

Ալեսիո Դիոմիզիի թիմի գոլերը խփեցին Նեդիմ Բայրամին ու Դոմենիկո Բերարդին, իսկ «ներաձուրիների» կազմից աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։

Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը վաստակեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 68-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Սասուոլոն» վաստակեց 9 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Ինտերը», ընթացիկ մրցաշրջանում կրելով առաջին պարտությունը, մնաց 15 միավորով, սակայն շարունակում է գլխավորել Ա սեիայի մրցաշարային այուսակին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023