Միլանը վստահ խաղով կամային հաղթանակ տոնեց Կալյարիի նկատմամբ🎥

Միլանը վստահ խաղով կամային հաղթանակ տոնեց Կալյարիի նկատմամբ🎥

27/09/2023 - 22:27

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։

Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն և 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։

Ստեֆանո Պիոլիի թիմի գոլերը խփեցին Նոա Օկաֆորը, Ֆիկայո Թոմորին ու Ռուբեն Լոֆթուս-Չիկը։

Տանտերերի կազմից էլ աչքի ընկավ Զիտո Լուվումբոն։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Կալյարին», 2 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023